Խանդոտ կնոջը ծեծող ամուսինը տուգանվեց 50000 դրամով.Փաստինֆո
Արմավիրի մարզում բնակվող ազգությամբ եզդի ամուսիների` խանդի հողի վրա սկսված ընտանեկան վեճը հանգուցալուծում ստացավ դատարանում: Խանդոտ կնոջը ծեծելու համար Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամուսնուն տուգանեց 50 000 դրամով: Դատարանում պարզվեց, որ 15 տարվա համատեղ կյանքի ընթացքում Էդիկն ու Հերմինան 2 որդի են ունեցել: Բայց 3 տարի առաջ նրանց հարաբերությունները վատացել են, որովհետև կինն սկսել է խանդել ամուսնուն ու կասկածել, որ նա սիրուհի ունի: Եվ պարզվում է` ոչ առանց հիմքի: Էդիկն, իրոք, պատահական ծանոթացել է ինչ-որ կնոջ հետ և նրանց միջև փոխադարձ զգացմունքներ են առաջացել: Կինն էլ, ամուսնուն չներելով, վերցրել է երեխաներին ու գնացել հայրական տուն: Շուրջ 1.5 տարի անց, ամուսինը ծնողների հետ եկել է կնոջ հետ հաշտվելու և նրան երեխաների հետ վերադարձրել տուն: Բայց մի քանի ամիս անց խանդը դարձյալ բույն է դրել կնոջ սրտում: Կասկածելով, որ ամուսինը սիրուհու հետ ամբողջ օրն անց է կացնում ֆերմայում, որտեղ անասնապահությամբ է զբաղվում, կինը` ամուսնու հարազատների ուղեկցությամբ, օրերից մի օր գալիս է ֆերմա և ամուսնուն դարձյալ մեղադրում դավաճանության մեջ` պահանջելով թաքստոցից հանել սիրուհուն: Չհավատալով ամուսնու հավաստիացումներին՝ կինն ամբողջ ֆերման տակնուվրա է անում, բայց այդպես էլ ոչ մի թաքնված կնոջ չի գտնում: Այդ ժամանակ նա հայտարարում է, որ ամուսնու սիրուհին թաքնվում է բանալիով փակված սենյակում և պահանջում է բացել սենյակի դուռը: Ամուսինը վստահեցնում է, որ չի կարող բացել, քանի որ բանալին ֆերմայի սեփականատիրոջ մոտ է, իսկ կինը հայտարարում է, որ ինքը չի հեռանա, մինչև դուռը չբացի ու սիրուհուն այնտեղից դուրս չհանի: Ավելին այստեղ