Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը լրագրողներին առաջարկեց կրակել

Հասարակություն
e18bf58dda285f7796bf1fc1db07c850

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ Նուբարաշենում բացվեց զորավարժարան։ «Նման զորավարժարանները կարևոր են զիվորի մարտական պատրաստվածության համար, մարտավարական դաշտը ուղղված է նրան, որ հայ զինվորը, հրամանատարը կարողանա կողմնորոշվել մարտական ցանկացած իրավիճակում, հետևել հակառակորդին, գտնել թիրախները, որոշել հեռավորությունը և կրակահերթով ոչնչացնի հակառակորդին», - ասաց նախարարը։ Ի դեպ, Սեյրան Օհանյանը անակնկալ մատուցեց ներկաներին, տոնական կարմիր ժապավենը խնդրեց կտրել շարքային զինվորին, սերժանտին, վաշտի հրամանատարին և լրագրողին՝ ասելով, որ լրագրողն էլ պետք է լինի հայրենիքի պաշտպանի կողքին։ Զորավարժարանի առաջին կրակողները եղան լրագրողները՝ Սեյրան Օհանյանի հետ միասին։