Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում

Պաշտոնական
c940ba9591ce314425eb97e944a8da42

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Արտաշեսյանը նշանակվել է Տեսչական եւ վերլուծական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինիս պարտականությունները դրվել է Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանի վրա: Հիշեցնենք, որ մինչ այդ Տեսչական եւ վերլուծական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում էր արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, ով նշանակավել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ։ ԴԱՀԿ մամուլի ծառայություն