Կմեկնարկի ձմեռային զորակոչը
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 23-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը եւ կտեւի մինչեւ 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ։ Ձմեռային զորակոչի շրջանակներում էլ մինչեւ 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ պետք է զորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։ Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։
Պաշտպանության նախարարն էլ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովելու է զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության, ինչպես նաեւ զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում ինֆեկցիոն կամ այլ վարակիչ հիվանդությունների տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։
Ներքին գործերի նախարարությունը պետք է ապահովվի հասարակական կարգի պահպանությունը, զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի տարածքում եւ տարածքից դուրս։ Ինչպես նաեւ զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ միասին պետք է ուժեղացվի վերահսկողությունը Հայաստանի պետական սահմանի անցման կետերում: