Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հանդիպումների ինտենսիվությունը ցույց է տալիս, որ հարցն ուզում են լուծել մինչև տարեվերջ․ Ա․Սաքունց (տեսանյութ)

«Մոսկվայում Փաշինյանի և Պուտինի քննարկման հիմնական հարցը լինելու է Հայկական երկաթուղին։ Միանշանակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպումներին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին այցելելու է Ռուսաստան Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար։

Արթուր Սաքունցը համոզված է, որ Փաշինյանի ու Պուտինի քննարկման հիմնական առարկան լինելու է Հայկական երկաթուղին։ Ի դեպ այսօր Երևանում տեղի է ունեցել Հայկական Երկաթուղու հարցով ՀՀ-ՌԴ աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը։ Եվ իրավապաշտպանը գտնում է, որ հենց այդ խնդիրն է պատճառը, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը ժողովրդավարության հետընթացի մասին լսումներ են կազմակերպել և նախագիծ ներկայացրել Ազգային ժողով։

«Ընդդիմության նպատակն է Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական զարգացման հնարավորությունները սահմանափակելը։ Դրա թիրախը ԵՄ-ի հետ համագործակցությունն է, ԹՐԻՓՓ-ի նախագիծը քացու տակ քցելը է կամ դրա նկատմամբ անվստահություն ձևավորելը, որպեսզի ՀՀ-ն նորից խղճուկ մնա ՌԴ-ի հետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի և Պուտինի միայն դեկտեմբերյան օրակարգին, Արթուր Սաքունցն ասում է, որ հանդիպումների այդպիսի ինտենսիվությունը ցույց է տալիս, որ Հայկական երկաթուղու հարցն ուզում են լուծել մինչև տարեվերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։