Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոսկե Ծիրան (տեսանյութ)

«Ոսկե ծիրանը» նպաստում է Երեւանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու պետականորեն մշակված ծրագրին: Այս մասին այսօր ուրախությամբ հայտարարեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Բացի այդ՝ «Ոսկե ծիրանի» օրերին զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է նկատվում, սա նույնպես նպաստում է այդ գործընթացին,- հավելեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ Նա հիշեցրեց, որ Երեւան եկած հյուրերը հիացած են գնում մեր քաղաքից: Իսկ այդ ամենի ապացույցը նրանց ֆեյսբուքյան էջերին գրված տպավորություններն են քաղաքի մասին: Արամ Սուքիասյանը նշեց, որ հուլիսի 13-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծիրանօրհնեքի արարողությամբ կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը, որը ոչ միայն մեծ իրադարձություն է, այլեւ Երեւան քաղաքի տոնը: