Երդման արարողություն հուշարձանի տարածքում
Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված Կոտայքի մարզում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության և պաշտպանության նախարարության` Կոտայքի մարզում տեղակայված զորամասերի միջև սերտ փոխգործակցության դրսևորում է` բազմաթիվ միջոցառումների համատեղ անցկացումը: Օրեր առաջ Բալահովիտի N զորամասի ժամկետային զինծառայողները մաքրման ու բարեկարգման աշխատանքներ էին իրականացրել Աբովյան քաղաքի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանի /պետ. ցուցիչ` 6.2.8/ տարածքում: Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ` հուշարձանի տարածքում կազմակերպվել է նաև ամառային զորակոչի զինակոչիկների երդման արարողությունը: Միջոցառման ավարտին ծաղիկներ են դրվել նշված հուշարձանի պատվանդանին: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ