Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիսը սիրեց Երևանը, Երևանն էլ` Ալիսին (տեսանյութ)

Մշակույթ
apricot-blessing1

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվեց Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ, որն այս տարի անցկացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Օրհնված ծիրան վայելեցին արարողությանը մասնակից փառատոնի հյուրերն ու արտերկրի լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ծագումով հայ, Գերմանիայում բնակվող լրագրող Ալիս-Անահիտ Կանթեյանը համաձայն էր կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի այն մտքի հետ, որ «Ոսկե ծիրանը» միայն կինո ու պարգևներ չեն, այլ սեր ու ջերմություն, որ ժողովուրդը բաժանում է իր հյուրերին: «Անցյալ տարի առաջին անգամ եկա Հայաստան, և երբ եղբայրս զանգահարեց, հարցրեց ինչպես ես, ասացի Ալիսը սիրեց Երևանը, Երևանն էլ`Ալիսին»: Նա ափսոսում է միայն, որ արարողությունը, ինչպես անցյալ տարի, Սուրբ Զորավոր եկեղեցում չանցավ: «Մեր լրագրողների համար գործուղումը Հայաստան քաղցր բլիթ է», ասում է ռուսական «Կուլտուրա» ալիքի լրագրող Տատյանա Միական: Երևանում առաջին անգամ է, սակայն մասնակցել է տարբեր կինոփառատոնների, և կարող է վստահաբար ասել, նման իրական ջերմության որևէ տեղ դեռևս չի հանդիպել: Դիտեք նաեւ կից տեսանյութը