Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Զոհրաբյանը հանդիպել է Գյումրու քաղաքապետին

Պաշտոնական
6d8e07dfebf40960a54203eb8435affb

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 2014թ. հուլիսի 11-ին, հանդիպել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետի հետ Փաստաբանների պալատի նախագահը քննարկել է Գյումրիում գրասենյակ չունեցող փաստաբաններին անհատույց գրասենյակային տարածք տրամադրելու հարցը, որի փոխարեն փաստաբանները ամսական առնվազն մեկ անգամ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն քաղաքի և մարզի բնակիչներին: Ըստ Արա Զոհրաբյանի, Շիրակի մարզում գործում է 38 փաստաբան, որոնցից 36-ը միայն Գյումրի քաղաքում: Գյումրի քաղաքում 6 փաստաբանների գրասենյակով ապահովված չեն և անհրաժեշտություն կա այդ փաստաբաններին գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորել է փաստաբանական ծառայության տրամադրման անհրաժեշտությունը և նշել, որ երկրաշարժ վերապրած գյումրեցու համար պետք է վերականգնել հավատը, որը ժամանակին կորել է: Արա Զոհրաբյանն էլ իր հերթին նշել է, որ Պալատի միջոցներով կկահավորեն տրամադրվող տարածքը և հարմար պայմաններ կստեղծվեն թե՜ քաղաքացիների և թե՜ փաստաբանների համար: Գյումրի կատարած այցի շրջանակներում Պալատի նախագահը հանդիպել է նաև մարզի փաստաբաններին, նրանց հետ քննարկել առկա խնդիրները: Արա Զոհրաբյանը անդրադարձել է գյումրեցի փաստաբան Սուսաննա Մխիթարյանի շուրջ բարձրացված աղմուկի մասին: Նրա խոսքով, փաստաբանների պալատը կանգնած է յուրաքանչյուր փաստաբանի կողքին և պաշտպանելու է նրա մասնագիտական գործունեության ընթացքում ոտնահարված իրավունքները: Զուգահեռաբար հուլիսի 11-ին տեղի է ունեցել Շիրակի մարզի փաստաբանների համակարգողի ընտրություններ: Ընտրությունների արդյունքում Շիրակի մարզի համակարգող է ընտրվել փաստաբան Հայկ Հարությունի Հարությունյանը: