Կառավարությունը կդիմի ՍԴ
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը հավանություն կտա «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախաձեռնությունը վաղը կքննարկվի Գործադիր մարմնի անդամների հետ։
Սակայն կառավարությունը կդիմի ՍԴ՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։ ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային ժողով:
Արձանագրության փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել մասնակից պետությունների միջեւ իրականացվող իրավական օգնության շրջանակը՝ հնարավորություն նախատեսելով անչափահասների օգտին ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման համար։
Այս պահի դրությամբ Արձանագրությունը վավերացրել են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը եւ Ղրղզստանի Հանրապետությունը: Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը, Ուզբեկստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը չեն վավերացրել։
Արձանագրության անմիջական շահառուներն են Հայաստանի Հանրապետության և Արձանագրության մասնակից մյուս պետությունների արդարադատության իրավասու մարմինները, ինչպես նաեւ այն ֆիզիկական անձինք, որոնց իրավունքներն առավել արդյունավետ պաշտպանություն կստանան Արձանագրության համատեքստում: