A
A
Հատված Այբ-Ֆե-ի ուղիղ եթերից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍարգսյան- Ալիեւ հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է։ Համոզված է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը. «Կա միայն նախաձեռնություն, որը բարձրաձայնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, նրան սատարում է ԱՄՆ-ն, ինչպես նաեւ չուզելով՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Սակայն Ադրբեջանը ցանկություն չունի հանդիպելու»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը սահմանում իրավիճակը լարված պահելով՝ ուզում է մի մթնոլորտ ստեղծել, որ արեւմտյան այս նախաձեռնության հանդիպումը դառնա անհնար. «Այս եւ նմանատիպ դիվերսիաներով Ադրբեջանը ուզում է վիժեցնել ցանկացած հանդիպում»։