Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր լրագրողներն իրենց գիտելիքներով կհաղթեն պատգամավորների մեծ մասին (տեսանյութ)

Հարցազրույց
x2_S_fmhOPg

Յուրաքանչյուր լրագրող, իհարկե, պետք է իր գրած նյութի մասին տեղեկություն ունենա, բայց շատ ավելի կարեւոր է նրա լրագրողական հմտությունները։ Այսօր Ա1+-ի հետ զրույցում հայտարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյան. «Այլապես պետք է պատգամավորներն էլ իրենց գիտելիքները ստուգեն, քանի որ մեր լրագրողները, պատգամավորների մեծ մասին իրենց գիտելիքներով կհաղթեն»։ Գեւորգ Հայրապետյանը վստահ է, որ պետական պաշտոնյաները, բարձրացնելով ԱԺ-ն լուսաբանող լրագրողների ընտրության հարցը, փորձում են կաշկանդել նրանց. «Ստացվում է, որ պետական մարմինը փորձում է իր ձեռքը վերցնել ամեն ինչ ու անձամբ որոշել, թե ով կլուսաբանի իրենց»։