Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես իմ կյանքը դրել եմ Աստծո ձեռքերի մեջ»

Հասարակություն
10526857_429304757211447_2009147354_o

«Qahana.am» կայքը «Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո զրուցել է  ռեժիսոր Խաչիկ Եղոյանի հետ: «Որոշ չափով աղոթք-խոսքս հղում եմ մեր ժողովրդին՝աշխարհում իմ կողմից ամենաշատ սիրված ազգին. ես իմ կյանքը դրել եմ Աստծո ձեռքերի մեջ ու այլևս տեր չեմ իմ օրերին, ժամերին, միայն տեր եմ իմ քայլերին և ապրելով մարդկային մեղավոր կյանքում՝ փորձում եմ հնարավորինս ապրել զգույշ, քիչ մեղանչելով, իսկ խղճիս ցավերի դեպքում զգում եմ զղջալու կարևորությունն ու ծնկի գալիս մեր Հոր առաջ՝ հիշատակելով մեր Փրկչի՝ Հիսուսի խաչելությունն ու մեր մեղքերն իր վրա վերցնելը: Հավատացե՛ք, իմ թեթևանալով ես հասկանում եմ ներում ստանալս ու շարունակում եմ ապրել մարդկանց երջանկացնելու, ծնողներիս ժպիտ պարգևելու, առաքելությունս կատարելու ու այդ ամենը՝ ոչ թե հարստություն դիզելու կամ շքեղ մեքենա ու տուն ունենալու համար, այլ ի փառս Աստծո: Ավելի պարզ ասած՝ պետք է մեր ֆիզիկական վիճակը օգտագործենք հոգեկանը ձևավորելու համար: Խնդրում և աղերսում եմ ձեզ՝ գեթ մեկ վայրկյան անգամ չկասկածել, որ Աստված լսում է բոլորիս աղոթքները: Ուզում եմ, որ վստահեք Աստծուն, դուք էլ ունենաք հույս, սեր և հավատ, և թո՛ղ Աստված օրհնի ու խաղաղեցնի ձեր բոլորի ընտանիքները»: Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ Qahana.am կայքում xachik