Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանական մամուլը կիսահիստերիկ վիճակում է» (տեսանյութ)

Հասարակություն
ad85e38600a94950298d67b091e4b745

Սահմանում տեղի ունեցած  բախումների տեղեկատվական ապահովման խնդիրներին այսօր անդրադարձավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլը կիսահիստերիկ վիճակում էր, իսկ հայկական մամուլը շատ արագ կողմնորոշվում էր. «Չնայած կային կայքեր, որ կարծես թե Ադրբեջանի ՊՆ-ի մամլո խոսնակի կցորդը լինեին, այսինքն այնտեղից ինչ հայտարարում էին, այստեղ վերնագիր էին դնում ու հրապարակում։ Իսկ ադրբեջանցիներն այնքան խառն էին, որ սկսեցին դեզինֆորմացիա տարածել»։ Խոսելով հաքերային հարձակումների մասին, փորձագետն ասաց, որ հայկական կողմից մեկ լրատվական կայք է կոտրվել՝haqqin.az-ը։ Իսկ ընդհանուր առմամբ՝հայկական կողմից գրեթե գործողություններ չեն եղել, ավելի շատ ցուցադրական են եղել։ Ադրբեջանցիները մի քանի լրատվականի վրա հարձակվեցին, որոնք ոչ թե կոտրել են, այլ կայքերը ուղղակի լռեցրել են։ Ադրբեջանական կայքերը երեկվանից սկսել են կառավարելի դարձնել դաշտը, ու ամեն ձեւ սկսել են համոզել իրենց հասարակաությանը, որ այստեղ շատ զոհեր կան, որպեսզի ասեն, թե իրենք հաղթել են այս փոքրիկ պատերազմում եւ հանգստացնեն ներքին լսարանը։ Ինչ վերաբերում է ռուսական մամուլին, ապա Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ռուսական կողմին սա այնքան էլ չի հետաքրքրում եւ շատ լրատվամիջոցներ անգամ չեն էլ հրապարակել այս ինֆորմացիայի մասին։