A
A
Ֆրանսիան մտահոգված է սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի սթ. օգոստոսի 4-ի հայտարարությունը. «Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ նոր միջադեպերից խուսափելու համար » :