Տիգրան Սարգսյանը խաբել է մանկատան նախկին սաներին (տեսանյութ)
Առանց գրասեղանի դասեր պատրաստելը 15- ամյա Մերի Սանթրոսյանի համար սովորական երույթ է: Աղջիկն ինչ իրեն հիշում է, մանկատան նախկին սան մոր հետ ապրում է Թբիլիսյան խճուղու լամպերի գործարանի հարևանությամբ գտնվող հանրակացարանի այս փոքրիկ սենյակում։ Այս տարածքը, որը զուրկ է տարրական պայմաններից ընդամենը տանիք է հանդիսանում: Կյանքի եւ ապագայի մասին աղջիկը բոլորովին այլ պատկերացումներ ունի։ Նա երազում է դերասանուհի դառնալու մասին, սակայն սա նրա միակ ցանկությունը չէ։ Մոր եւ աղջկա կենցաղը որեւէ բանով չի տարբերվում կիսաքանդ հանրակացարանում ապրող մյուս բնակիչների կյանքից։ Արդեն 28 տարի է այստեղ են ապրում եմ մինչ օրս պետության կողմից բնակարան չստացած մանկատան շուրջ տասը նախկին սան՝ իրենց ընտանիքներով։ Նրանք բոլորն ապրում են խոնավ, բորբոսով պատած սենյակներում, որոնք միաժամանակ ծառայում են եւ որպես ճաշասենյակ, եւ ննջասենյակ, եւ խոհանոց։ Հանրակացարանի սանհանգույցը, որը քարուքանդ վիճակում է, ընդհանուր օգտագործման համար է։ Մանկատան նախկին սաների խնդրին քաջածանոթ են բոլոր պատկան կառույցերը։ Վերջինը նրանց հուսախաբ է արել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում