Վերջին իրադարձությունները բարձրացրին հայ հասարակության ռազմական ոգին (տեսանյութ)
Ադրբեջանը սահմանում լարվածություն ստեղծելով փորձում էր վախեցնել հայ հասարակության, սակայն հակառակ արդյունքն ունեցավ։ Այսօր հայ հասարակության հոգեբանական վիճակին անդրադարձան Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը եւ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեբան Սամվել Խուդոյանը։ Պարոն Խուդոյանի բնորոշմամբ այսօր հայ հասարակության մեջ ճիշտ է կա բնական տագնապ, սակայն հոգեբանական առումով հասարակության վիճակը նորմալ է. «Ընդհակառակը հայ հանրության մեջ բարձրացավ ռազմական ոգին, հաղթողի հոգեբանություն ձեռք բերեցինք, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին».-լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը։ Իսկ պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի կարծիքով այսօր մեր հասարակութունը սթափ է դատում իրավիճակը. «Մենք հասկացանք, որ մեր հույսը մենք ենք եւ մենք պետք է պաշտպանենք մեր ազգը»։ Ըստ նրա Ադրբեջանը նույնպես հետեւություն արեց այս դիվերսիոն էքսպերիմենտից, նա հասկացավ, որ պատերազմի պատրաստ չէ եւ տեսավ հայի ռազմական ոգին։ Պարոն Բաբայանը համոզված է, որ հասարակությունը եւ բանակը մի ընդհանուր ուժ են եւ դա ապացուցվեց վերջին իրադարձություններով։ Ըստ նրա սոցցանցերում նույնպես մենք սթափ մոտեցում տեսանք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը պարոն Բաբայանը այն կարծիքը հայտնեց, որ Ռուսաստանը ուզում է իր խաղաղապահ ուժերը տեղադրել` ինչը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Այն հարցին` կլինի պատերազմ թե` ոչ նա նշեց, որ վտանգը կա, սակայն հավանականությունը քիչ է, քանի որ դա ոչ մեկին ձեռնտու չէ։