Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխնախարարը ընդունեց եզդիներին

Հասարակություն
Region-Capture

Օգոստոսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։ Հայաստանի եզդիների ներկայացուցիչները փոխնախարար Քոչարյանին ներկայացրեցին իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։ Փոխնախարար Քոչարյանը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշեց, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները: