Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը չարյաց փոքրագույնն է հայերի համար. թուրքագետ (տեսանյութ)

Հասարակություն
photo

«20 միլիոն թուրք չի մասնակցել երեկ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին» ,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Թուրքիայում ընդհանուր թվով կա 56 միլիոն ընտրող, բայց մասնակցել է 38,5 միլիոնը: Մյուս մասը պարզապես ցանկություն չի ունեցել նախագահ ընտրել» : Թուրքագետի կարծիքով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը սպասելի էր.«Ընդդիմությունը իրականում ոչինչ չարեց և բնական էր , որ Էրդողանը կհաղթեր, բայց ասել, որ ձայների 52%-ը նա հավաքել է կեղծիքների հաշվին, դա այդքան էլ ճիշտ չէ: Եթե մարտին Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների ամբողջ ընթացքում մամուլը պայթում էր ընտրակեղծիքների քանակից, ապա այս դեպքում դրանք մի քանիսն էին, իմ խորին համոզմամբ Էրդողանը այդ ձայները իրոք հավաքել է իր ուժերով, և հավաքել է իր քաղաքականության շնորհիվ» : Պարոն Շաքարյանը նկատում է, որ Էրդողանի հաղթանակը դեռ վերջնական չէ.«Էրդողանը պարզապես նախագահ դառնալ չի ուզում, նա ցանկանում է Պուտինի պես տոտալիտար առաջնորդ դառնալ և դեռ պետք է հաղթի առջևում սպասվող խորհրդարանական ընտրություններում»: Ինչ վերաբերում է հայկական հարցին՝ թուրքագետը վստահեցնում է.«Ես միշտ ասել եմ, որ Էրդողանը չարյաց փոքրագույնն է հայերի համար: Եթե հաղթեին ընդդիմադիրները, ապա դա լուրջ հետևանքնեև կունենար, որովհետև նրանք անդառնալի ծայրահեղականներ են» :