A
A
Հովիկ Աբրահամյանը կրկին չընդունեց եզդիներին (տեսանյութ)
Հայաստանաբնակ եզդիները կրկին պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Պահանջը չկատարվեց: Փոխարենը եզդիներին հրավիրեցին կառավարություն, սակայն նրանք մերժեցին։ Գործադիր մարմնի շենքի մոտ եզդիներին ընդառաջ եկավ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանը, ով տեղկացրեց, թե որոշում են կայացրել 50.000 դոլարի օգնություն տրամադրել Իրաքի եզդիներին: Գուրգեն Դումանյանի խոսքերը հավատ չներշնչեցին եզդիներին: