Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայկական մեղրախոտը` նոր դեղամիջոց դիաբետի դեմ (տեսանյութ)

Շաքարային դիաբետ ունեցող հիվանդները այսուհետ ունեն նոր դեղամիջոց՝ հայկական մեղրախոտը։ Արդեն 3 տարի է Լեռնային Ղարաբաղում աճեցվում և մշակվում է մեղրախոտ կոչվող բույսը.« Բույսի հայրենիքը Պարագվայն է, բույսը դեռ հին ժամանակներից տարածված է եղել և օգտագործվել է Աֆրիկա մայրցամաքում, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներում և Ճապոնիայում։ Մեղրախոտը արդեն մի քանի տարի է վերաբնակեցվել է Արցախում և հարմարվել մեր հողին և կլիմային»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միքայել Բաբախանյանը։