Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներ

Հասարակություն
Larssssssss

Օգոստոսի 22-ին, ժամը 08.00-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները վերսկսվել են: Օգոստոսի 21-ին, ժամը 18.10-ին կապ է հաստատվել ՎՀ-ում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկություն ստացվեց, որ Լարսի անցակետը (դեպի ՌԴ ) անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ: Տեղեկացնենք, որ փլուզման հետևանքով ՌԴ ուղևորվող ավտոբուսի ընթացքը խափանվել է:Քաղաքացիներին օգնության են հասել ՌԴ սահմանապահներն՝ օգնելով հատել սահմանը: