A
A
Ավտոմեքենա էր այրվում
Օգոստոսի 22-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-9 ավտոճանապարհի Թալին-Երևան հատվածի 6-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ST 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.23-ին, մարվել` 08.40-ին: Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահն` ամբողջությամբ: