Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շառլ Ազնավուրի համերգը կկայանա՞ (տեսանյութ)

Հասարակություն
Levon-hayrapetyan

Հոկտեմբերի 3-ին Մոսկվայում նախատեսված Շառլ Ազնավուրի համերգը կարող է չկայանալ։ Ի պաշտպանություն արցախահայ բարերար Լևոն Հայրապետյանի, նրա մտերիմներն աշխարհահռչակ շանսոնիեից խնդրում են չեղյալ հայտարարել Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսված իր վերջին համերգը՝ ընդգծելով, որ այս կերպ իր դժգոհությունն է հայտնում արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանի կալանքի առիթով։ Լեւոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանի խոսքով համերգի չկայանալը ռուսաստանյան լրատվամիջոցներին կստիպի անդրադառնալ պրն Հայրապետյանի նկատմամբ տեղի ուենցող անարդարություններին։ Շառլ Ազնավուրին ուղղված նամակն արդեն փոխանցված է։ «Գտնում ենք, որ ինչ-որ տեղ ճիշտ չի մի երկրում որտեղ հայ մարդու են կոպիտ ասած սպանում, համերգով հանդես գալը»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արթուր Սաֆարյանը։     Մանրամասները՝ տեսանյութում