Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանաշինության հարցը՝ կառավարությունում

Պաշտոնական
կառ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը: Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է բնակարանաշինարարության ուղղությամբ նախատեսվող ծրագիրը: Դրանով նախատեսվում է պետական հատվածից բացի, բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու և դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով անմիջականորեն կառուցապատողներից բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների սուբսիդավորման հնարավորությունը՝ դրանք նվազեցնելով վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարներից: Ողջունելով նախաձեռնությունը՝ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Մասնավորպես, նշվել է, որ ծրագիրը կխրախուսի ոչ միայն սպառողներին, այլև կառուցապատողներին, ինչպես նաև մեծապես կնպաստի շինարարության բնագավառի ու տնտեսության զարգացմանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կազմակերպել առանձին քննարկում՝ շինարարության և բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում համալիր կերպով անդրադարձ կկատարվի ոչ միայն վերը նշված ծրագրին, այլև երկարաժամկետ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների խնդրին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները, ՀՀ-ում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծության վերանայման, ինչպես նաև ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների շրջանառու միջոցների համալրմանն ու արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու (ԱԱՀ-ի հաշվարկված գումարները պակասեցնելու) համակարգի փուլային վերանայման հնարավորությունը: ՀՀ կառավարություն