Վարդան Պետրոսյանն սկսել է ցուցմունք տալ. Առավոտ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր ավտովթարի գործով դատական հերթական նիստը, միջնորդությամբ հանդես եկավ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, հայտնելով, որ Վարդան Պետրոսյանը ցանկանում է ցուցմունք տալ: Մինչ իր ցուցմունքը, Վարդան Պետրոսյանը կոչ արեց հեռուստաընկերություններին՝ զերծ մնալ իր մասնակցությամբ որոշակի հաղորդումներ ցույց տալուց, ավելորդ թյուրիմացություններից խուսափելու համար: Նա ակնարկեց երեկ Հ1-ով ցուցադրված կինոռեժիսոր Գեւորգյանցի մասի հաղորդումը, ուր երկու տարի առաջ ինքը խոսել է եւ հանրության մոտ այն տպավորությունն էր ստեղծվել, թե գտնվում է ազատության մեջ: Անդրադառնալով նախաքննության ժամանակ ցուցմունք չտալուն, նա հայտնեց, որ Կոտայքի մարզի քննիչ Հայկարամ Հակոբյանը մի քանի անգամ փորձել է ցուցմունքներ կորզել իրենից՝ իր փաստաբանի բացակայությամբ: Նախաքննության ժամանակ չի տրամադրվել պաշտպանական կողմին գործում առկա փաստաթղթերը եւ որպես բողոքի ակցիա՝ Պետրոսյանն ասաց, որ ինքը ցուցմունք չի տվել, իսկ մի անգամ էլ, երբ պահանջել է փաստաթղթերը, ըստ նրա, «ձեռ առնելով» ասել են՝ լավ չեք ուզում, դրա համար էլ չենք տալիս: Վարդան Պետրոսյանն ասաց, որ իր կողմից տուժող կողմի նկատմամբ հաշտեցման ուղղությամբ միակողմանի քայլ է արել, ինչը ագրեսիվ հակազդեցության է հանդիպել եւ տպավորություն է ստեղծվել, թե ինքը խուսափում է ցուցմունք տալ: Վարդան Պետրոսյանին տուժող կողմը ասել էր, թե տղամարդկություն չունի ցուցմունք տալու, մինչդեռ, ըստ նրա՝ լռելն ավելի տղամարդկություն էր: Ամբողջական հոդվածը՝ այստեղ