Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Մարալիկում. մանրամասներ (տեսանյութ)

Հասարակություն
042c6e5657387045f6e4bdbb54323430

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Վահրամ Վարդևանյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է հոր` 1959 թ. ծնված Հարութ Վարդևանյանի (նույնպես հոգեկան հիվանդ) որովայնին և սպանել նրան: Մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Հ. Վարդևանյանի դին: Վահրամ Վարդևանյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: