Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկում. «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներ և հնարավոր հեռանկարներ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
833dfbe050eb14f43b0d8f61da58408f

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, տեղի կունենա քննարկում` «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներ և հնարավոր հեռանկարներ» թեմայով: Քննարկման բանախոսներն են. Թոմաս դե Վաալ`ԱՄՆ փորձագետ, «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Սերգեյ Մինասյան - Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Մարկ Գրիգորյան - մեկնաբան Քննարկմանը տեսազանգով կմիանա նաև Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաևը: Նույն միջոցառման ընթացքում Թոմաս դե Վաալը կներկայացնի նաև «Սև այգի· Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» իր գրքի ռուսերեն հրատարակությունը: Աշխատանքային լեզուն ռուսերենն է։ Միջոցառումն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան ծրագրի շրջանակներում, որ գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ: