Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անօրինական միգրանտները կարող են դառնալ թրաֆիքինգի զոհ (տեսանյութ)

Հասարակություն
bcdacaea7dd941b95c922589b2818a03

Եվրամիություն- Հայաստան համագործակցության շրջանակներում Հայաստանում Եվրամիության կենտրոնի կողմից այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվել է «Միգրացիայի կողմնացույց» խորագիրը կրող հանրային իրազեկության արշավը` անօրինական միգրացիայի ռիսկերի դեմ: Արշավն իրականացվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, իսկ նպատակը մեկն է ` հանրությանը տեղեկացնել անօրինական միգրացիայի ռիսկերի և հնարավոր բարդությունների մասին: «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոյի կարծիքով` հաճախ անկանոն միգրացիայի բացասական հետևանքները թերագնահատվում են, և մարդիկ չգիտեն միգրացիայի օրինական ուղիների մասին: Օգտագործելով տարբեր մեդիա գործիքներ՝ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը նպատակ ունի այդ հետևանքներն ավելի տեսանելի դարձնել հայաստանցի միգրանտների համար: Իսկ միգրացիայի հարցերով ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանն էլ համոզված է, որ անկանոն միգրանտները հաճախ Եվրոպա են գնում բարեկեցիկ կյանքի ակնկալիքներով, սակայն բախվում են այնպիսի խնդիրների, որոնց մասին տեղյակ չէին: Նրանք այնտեղ չեն ունենում օրինական աշխատանքի իրավունք և մշտապես գտնվում են երկրից վտարվելու վախի ազդեցության տակ: Բացի այդ, բանախոսի խոսքերով` անօրինական միգրանտները կարող են դառնալ նաև շահագործման կամ թրաֆիքինգի զոհ: