Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջ Հովիկ Աբրահամյանին ու Սերժ Սարգսյանին. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
10704917_694471143967282_2085426502_n

Վանաձոր քաղաքի մոտ 200 քաղաքացիներ այս պահին կառավարության շենքի դիմաց են։ Նրանք Սերժ Սարգսյանից և Հովիկ Աբրահամյանից պահանջում են մոտ 2 տարի առաջ տեղի ունեցած մարդասպանության մեղադրանքով ձերբակալված Արտակ և Արեն Վերանյանների, ինչպես նաև Սամվել Դիլոյանի արդար դատավարությունը։ Արտակ և Արեն Վերանյանների մայրը «Ա1+»-ի հետ զրույցում փոխանցեց, որ գործն արդեն 2 տարի է՝ գտնվում է դատարանում, և որևէ առաջխաղացում չկա. «Մենք հավաքվել ենք այստեղ, որովհետև հավատում ենք, որ մեր կառավարությունը կարող է միջամտել ու պահանջել դատարանից տղաների գործի արդար ընթացք ու ավարտ»։ 10647602_694471113967285_460817323_n 10668156_694471060633957_1633391932_n 10668270_694471087300621_1716832485_n