A
A
Հայաստանը պետք է դուրս գա զոհի կարգավիճակից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանը պետք է դուրս գա զոհի կարգավիճակից»,- անդրադառնալով Մեծ եղեռնի 100- ամյա տարելիցին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը։ «Մենք պետք է վերջապես դառնանք պահանջատեր, ազգովի հստակ սահմանենք մեր պահանջները ու դա ներկայացնենք Թուրքիայի իշխանություններին»,-նշեց նա։ Պարոն Ախոյանի կարծիքով՝ սխալ է հույսը այլ պետությունների վրա դնելը, վաղուց ժամանակն է, որ մենք գործենք. «Մենք պետք է փոխենք մեր ռազմավարությունը և դատական պրոցեսներ սկսենք հենց Թուրքիայում և եթե պահանջվի՝ հասնենք մինչև Եվրադատարան»։