Բարեխիղճ գործարարը Հայաստանում սնանկանում է (տեսանյութ)
Հարկային խստացումներից ամենաշատը տուժելու է շարքային քաղաքացին։ Տնտեսվարողն իր դրամապանակը չի թեթեւացնելու. բեռը թողնելու է հենց սպառողի ուսերին։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը դեռ չի հաշվարկել, թե հարկային փոփոխություններից հետո ինչ նոր թանկացումներ կլինեն. «Անցած տարի մեր մոտ աշխատավարձերը, թոշակները աճել են 4,5 տոկոսով, իսկ գները աճել են 7-8 տոկոսով ։ Սա անհեթեթություն է, սա անհաշվենկատ տնտեսական կառավարման արդյունք է»։ Սննդամթերքի թանկացումը հաջորդեց գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը։ Կարո՞ղ էր արդյոք տնտեսվարողը կոմպենսացնել այդ թանկացումը ու չբարձրանել իր ապրանքի գինը։ Զոյա Թադեւոսյանը վստահ է՝ դա հնարավոր է, բայց ոչ Հայաստանում։ Մասնագետները հիշեցնում են՝ այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր բարեխիղճ գտնվեցին ու չթանկացրին ապրանքները, մի քանի ամիս անց պարզապես սննկացան։