Բացել լրահոսը Փակել լրահոսը
887271418_1138422265353340_1323692656020499657_n
A A
Պաշտոնական

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը

Աբու Դաբիում՝ ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրոուիի հետ։
 
Քննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանում էներգիայի կուտակիչ կայանների ներդրման ծրագրերում էմիրաթական կողմի մասնակցությունը։
 
Նախարարը կարևորել է ԱՄԷ-ի փորձի փոխանակումն ու ներդրումային ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Նախարար Ալ Մազրոուին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը։
 
Հանդիպման ավարտին նախարար Խուդաթյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ ոլորտի ծրագրերին տեղում ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու նպատակով։