Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյույորքաբնակ ֆոտոլրագրողի ցուցահանդեսը՝ Երեւանում

Մշակույթ
DSC_7600

Սեպտեմբերի 15-ին՝ժամը 15.00-ին, Մոսկվա կինոթատրոնում կբացվի ճանաչված ֆոտոլրագրող, նյույորքաբնակ Ռոբերտ Կարապետյանի ցուցահանդեսը։ Մինչեւ սեպտեմբերի 17-ը ցանկացողները կարող են դիտել Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու լուսանկարները։ Ռոբերտ Կարապետյանը ծնվել է Երեւանում։ Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Արմեն Գուլակյանի, Վավիկ Վարդանյանի, Վարդան Աճեմյանի նման ականավոր բեմարվեստի վարպետների մոտ է աշակերտել, աշխատել է նաեւ Հայկական հեռուստատեսությունում։ Լուսանկարչությունը Ռոբերտ Կարապետյանի երկրորդ մասնագիտությունն է։ 1956 թ Երեւանի «Ավանգարդ» երիտասարդական թերթում առաջին անգամ տպագրվել են նրա լուսանկարները։ Նա, որպես պրոֆեսիոնալ ֆոտոլրագրող, պաշտոնապես աշխատել է «Երեկոյան Երեւան» եւ «Հայրենիքի Ձայն» թերթերում։ Իսկ 1993 թ Ռոբերտ Կարապետյանն իր ընտանիքով մշտական բնակություն է հաստատել Նյու Յորքում։ Այժմ նրա հոդվածները եւ լուսանկարային ռեպորտաժները պարբերաբար տպագրվում են Երեւանի, Նյու Յորքի, Բոստոնի, Լոս Անջելեսի եւ Լիբանանի հայկական թերթերում եւ ամսագրերում։ Ռոբերտ Կարապետյանը բազմաթիվ անգամներ անհատական լուսանկարչական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում։