A
A
Ո՞ր դեպքում պետք է լինի քրեական պատասխանատվություն
Պետք են համապատասխան փոփոխություններ ոչ միայն «Քրեական», այլեւ «Թմրամիջոցների ու հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» օրենքներում: «Ա1+»-ի հետ զրույցում այսօր ասաց Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Օրինակ, ըստ նրա, արդյո՞ք թմրամիջոց պարունակող բույսեր ապօրինի ցանելը, մշակելը առաջացնում է քրեական պատասխանատվություն. «Դրա կիրառության գործուն մեխանիզմներ չունենք այն առումով, որ, ասենք, չունենք՝ օրինական կարգը որն է այդ բույսերի աճեցման կամ համապատասխան թմրամիջոց պարունակող բույսերը ցանելու»: Բացի այդ, փոխնախարարի խոսքերով, պետք է հստակեցվի նաեւ թմրամիջոցների ցանկը. «Մենք ունենք դեպքեր, երբ թմրանյութերի չափսերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»: