Հայտնի է ՔՀԿ կայունության ինդեքսը
Վաշինգտոն - Եվրոպայի և Եվրասիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քաղաքացիների աճող մասնակցության շնորհիվ ընդհանուր առմամբ բարելավվել են իրենց գործունեությունը, և նրանց ճանաչումը ստիպում է կառավարությանը հաշվի նստել նրանց հետ, համաձայն ԱՄՆ ՄԶԳ-ի՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսի (ՔՀԿ ԿԻ) վերջին տվյալների: ՔՀԿ կայունության այս տարվա ցուցանիշը ցույց է տալիս նաև, որ 2013թ. Եվրոպայի և Եվրասիայի երկրները շարունակում են շարժվել տարբեր հետագծերով: Մինչ որոշ երկրներ ընդլայնում են քաղաքացիների ներգրավվածությունը քաղաքականության մշակման գործընթացում, մյուսները փորձում են սահմանափակել քաղաքացիական ակտիվության տարածքը: 2013թ. նշանավորվեց նոր կամ զարգացող միտումներով՝ սկսած քաղաքացիական հասարակության՝ իրենց ձայնը ավելի լսելի դարձնելու պահանջի նոր ալիքից մինչև ավելի սերտ կարգավորող և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող նոր օրենսդրության ընդունման պահանջը և քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական մասնակցության հետագա ինստիտուցիոնալացմանը նպաստող նոր մեխանիզմների ներմուծումը: Թեև այս տարածաշրջանում քաղաքացիական հասարակության սեկտորը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչ բոլոր ոլորտներում կայունության հասնելը, քաղաքացիները շարունակում են ինքնակազմակերպվել՝ պահանջելով ավելի հաշվետու, թափանցիկ և արդյունավետ կառավարություն: Քաղաքացիական հասարակության սեկտորը տարածաշրջանի բազմաթիվ երկրներում աստիճանաբար հզորանում ու հասունանում է: Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ ԿԻ-ն, որը իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից, գնահատում է Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում գործող ոչ առևտրային, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանակի առաջընթացը: Զեկույցի այս հրատարակությունն ընդգրկում է քաղաքացիական հասարակության զարգացումները 2013թ. ընթացքում: Ինդեքսը տասնյոթ տարիների ընթացքում հետևել է 29 երկրներում քաղաքացիական հասարակության իրավիճակին և զարգացման միտումներին յոթ տարբեր ուղղություններով: Այն ուսումնասիրում է քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ կենտրոնանալով իրավական միջավայրի, կազմակերպական կարողությունների, ֆինանսական կայունության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքի և հանրային ընկալման վրա: Զեկույցը ներառում է քաղաքացիական հասարակության սեկտորի զարգացման նկարագրությունն ու գնահատականները առանձին երկրներում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում: Իր ստեղծումից ի վեր ՔՀԿ ԿԻ-ն նշանակալիորեն վերափոխվել է. այն ընդլայնվել է՝ Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի 21 երկրների փոխարեն ներառելով ողջ աշխարհի տարբեր տարածաշրջանների ավելի քան 60 երկրներ։ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) ուրախ է համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ՝ Հայաստանի ՔՀԿ ԿԻ մշակման գործում։ Զեկույցն ամբողջությամբ` այստեղ