Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնագիտությամբ ռեժիսոր եմ, հավատամքով` լուսանկարիչ (տեսանյութ)

Մշակույթ
nkarich

«Մասնագիտությամբ ռեժիսոր եմ, հավատամքով` լուսանկարիչ: Լուսանկարն ինձ համար արվեստ է», ասում է Արմեն Գուլակյանին, Վավիկ Վարդանյանին, Վարդան Աճեմյանին աշակերտած Ռոբերտ Կարապետյանը: Որպես ֆոտոլրագրող աշխատել է «Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Հայրենիքի Ձայն» թերթերում: Հայկական հեռուստատեսությունում աշխատելու տարիներին ևս շարունակել է լուսանկարել: Լուսանկարել է մեր մեծերին, մեր Երևանը: Այժմ նկարում է Նյու-Յորքը, իսկ հոդվածներն ու լուսանկարները տպագրում Նյու-Յորքի, Բոստոնի, Լոս-անջելեսի և Լիբանանի հայկական թերթերում: Ավելի քան քսան տարի Նյու Յորքում բնակվող Ռոբերտ Կարապետյանը Երևան գալու առիթը բաց չի թողնում: Գալուց էլ նկարում է իր սիրելի Երևանը:Այս անգամ նրան հարազատ քաղաք է բերել Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նրա լուսանկարների ցուցադրությունը Մոսկվա կինոթատրոնում