Ինչից են դժգոհ ցմահ ազատազրկվածները (տեսանյութ)
Տիգրան Ավետիսյանն արդեն 20 տարի է՝ ճաղերի հետեւում է։ Նա գուցե այսօր ազատության մեջ լիներ, եթե 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը չփոխարինվեր ցմահ ազատազրկումով։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 22-ից մի քանի տասնյակ ցմահ դատապարտվածներ հացադուլ են հայտարարել։ Տիկին Անահիտը չգիտի՝ եղբայրը նրանց թվում է, թե ոչ, բայց , որ նա էլ էր պայմանների փոփոխություն պահանջում՝ հաստատ է. «Արդեն 20-ը լրացելա, ուզումա այլ պայմաններ ունենա, ուզում էր դուրս գար ավելի շատ, զբոսներ, նորմալ տեսակցություններ լիներ»։ «Հայաստանում ցմահ դատապարտյալները առհասարակ ահավոր վիճակում են, ու հարցը միայն տարրական պայմանները չեն,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։- Նրանց գործերը մինչեւ այսօր ոչ մի անգամ չեն վերանայվել, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տարբերակ է»։ Ցմահ ազատազրկվածների խնդիրները պարբերաբար լուսաբանող լրագրող Զարուհի Մեջլումյանը մեկ անգամ չէ, որ այս խնդրով դիմել է պետական մարմիններին, սակայն սայլը երբեք տեղից չի շարժվել՝ օրենքով սահմանված նորմերը չեն կիրառվում։ Մանրամասները՝ տեսանյութում