Երթևեկությունը դադարեցվելու է
«Էրեբունու-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաև տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է. Հոկտեմբերի 11-ին Ժամը 9.00 – 23.00 Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների – Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց թանգարան ընկած հատվածում Հոկտեմբերի 12-ին Ժամը 11.00 – 18.00 Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում Ժամը 12.00 – 15.00 Արգիշտիի փողոցում Ժամը 13.30 – 15.00 Գր.Լուսավորչի փողոցում Ժամը 14.00 – 22.00 Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում Ժամը 14.00 – 20.00 Շահումյան հրապարակում Ժամը 14.00 – 23.00 Հանրապետության հրապարակում Երեւանի քաղաքապետարան