A
A
Հանգստյան օրերին՝ տաք եղանակ
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 10-ի գիշերը շրջանների մեծ մասում, 10-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: 11-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-12-ին կբարձրանա 4-5, արևելյան շրջաններում 8-10 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 10-ի գիշերը հնարավոր է անձրև, 10-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: