Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ անդամակցությամբ ՀՀ-ում վտանգվում է ՏՏ ոլորտի զարգացումը

Բարձր տեխ.
5f511876dda5d4e68ce726b605ff108c

Մաքսային միության հետ անդամակցությամբ Հայաստանում փոքր-ինչ վտանգվում է ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարը։ Միության հիմնադիր երկրներից Ռուսաստանն այսօր պատժամիջոցների հետևանքով զրկվել է նաև եվրոպական և ամերիկյան բարձր տեխնոլոգիաների ներկրումից։ Տեղեկատվական տեխնոլոգիաների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ Հայաստանն իր որակական բարձ հատկանիշներով կարող է ստիպել Եվրոպական երկրներին օգտվել մեր ծառայություններից. «Նույն միության մեջ գտնվող Բելառուսն, օրինակ, այսօր համագործակցում է ամերիկյան հեղինակավոր ընկերությունների հետ, և իր երկրում ունի խոշոր ընկերությունների ֆիլյալներ։ Բելառուսը կարճ ժամանակահատվածում պետության բարձր հովանու ներքո, կարողացել է հայտնվել աշխարհի 20 լավագույն ինովացիոն արտադրանք տվող երկրների շարքում»։