Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Հասարակություն

Նոյեմբերի 9-ին Երեւանում հավաք կանցկացվի

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անվան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ջիվան Աբրահամյանի իրազեկումը՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը ժ.12.00-20.00-ն, Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի Խաչքարերի պուրակում նախատեսված խաղաղ հավաքը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Մասնակիցների ենթադրյալ թիվը նախատեսվում է 100 եւ ավելի անձ։ Հավաքի ընթացքում օգտագործվելու է նաեւ ոչ մեծ հզորության ձայնային համակարգ։