A
A
3 կուսակցությունների ներկայացուցիչները դատարանում են (տեսանյութ)
Թեեւ դեռ չի մեկնարկել «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով դատական նիստը, սակայն դահլիճում են 3 կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Դատական նստը պետք է մեկնարկեր ժամը 12.00-ին, սակայն ձգձգվում է։ Մոտ 1 ժամ ուշացումով դատական նիստերն սկսելն արդեն ավանդույթ է դարձել։ Այսօր դատաքննությունը կարող է ավարտվել: Դատարանի շենքի բակում ակցիա է ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների։