Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արջը վանդակից դուրս է եկել

Հասարակություն
bear-head-turn

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել. արջին վնասազերծելու և անվատնգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների և կենդանաբանական այգու աշխատակիցների համատեղ ուժերով արջը վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:   ԱԻՆ