Տիգրան Համասյանը Հայաստանում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Համասյանը կրկին Հայաստանում է ու կրկին համերգային ծրագրով։ Հոկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ կոմպոզիտորն ու դաշնակահարը կներկայացնի ոչ միայն արդեն սիրված ու սպասված, այլ նաև նոր ստեղծագործություններ. «Առաջին անգամ եմ մենահամերգով ելույթ ունենալու Օպերայի բեմում։Կարծում եմ` հետաքրքիր համերգ է սպասվում, որի ընթացքում, բնականաբար, կլինեն նաև անակնկալներ: Կհնչեն ստեղծագործություններ, որոնք Հայաստանում չեն հնչել, իսկ այն ստեղծագործությունները, որոնք վաղուց են ծանոթ հայ հանդիսատեսին, կհնչեն այլ տարբերակներով»։ Այսօր Տիգրան Համասյանը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստ է վերջերս Երևանի պետական կամերային երգչախմբի հետ պատրաստված համատեղ ձայնասկավառակը. «Ամբողջ ձայնասկավառակը հոգևոր ստեղծագործություններ են՝ 5-20-րդ դարի գործեր։ Հատուկ երգչախմբի ու դաշնամուրի համար մշակումները ես եմ արել»։