Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երիտասարդներն այսօր շահում են՝ ճանապարները բաց են» (տեսանյութ)

Մշակույթ
8d98347279e901f846852ecbb1abec4d

«Ինչ անել, և ինչպես անել, որ համընդհանուր գլոբալիզացիայի դարաշրջանում մեր կոմպոզիտորների նոր սերունդը չկտրվի իր ազգային ավանդույթներից, արժեքներից։ Չէ՞ որ Կոմիտաս ենք ունեցել, Բաբաջանյան, Միրզոյան, Հարությունյան… Մեր լավագույն արժեքները այս անունների հետ են կապված և նոր սերունդը սա պետք է հիմք վերցնի ու համատեղի ավանգարդի հետ սա է նոր հորիզոն բացելու ուղին»,- վստահ է Տիգրան Մանսուրյանը։ Կոմպոզիտորների միությունում Հայ ժամանակակից երաժշտության փառատոնին ընդառաջ, որը կանցնի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը, լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպել միության նախագահ Արամ Սաթյանը։ Փառատոնը նպատակ ունի պարզել, թե 2000- ից մինչ օրս ինչքանով է հայ երաժշտությունն առաջ գնացել: «Երիտասարդներն այսօր շահում են, քանի որ ճանապարները բաց են, սովետի գաղափարախոսությունը չկա, կարող են սովորել աշխարհի ցանկացած կոնսերվատորիայում, նրանց գործերը կարող են հնչել ցանկացած բեմում, բայց կապը հայրենիքի հետ պետք է պահել և այս առումով Կոմպոզիտորների միությունը իր դերակատարումն անխոս ունի։ Մեր մոտեցումն ընդհանրապես փոխվել է,- ասում է Արամ Սաթյանը։- Կոմպոզիտորների միության նախագահության իմ այս մեկ տարվա ընթացքում այստեղ կյանքն ակտիվացել է, հիմա էլ ահա վերանորոգում ենք շենքը»։ Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկը, երիտասարդական և կամերային նվագախմբերը, պետական կամերային երգչախումբը, ինչպես նաև մենակատարներ Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից, Շվեյցարիայից։ Հանդիպմանը ներկա ջութակահար Բորիս Լիվշիցը Հայաստանի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունի։ Ավելին՝ տեսանյութով