Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի բալոնից հրդեհ է բռնկվել

Հասարակություն
b9e141e40ffd1967a76c259f877f6de6

Հոկտեմբերի 29-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից հրդեհ է բռնկվել Մաշտոցի փողոցի թիվ 3 տանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են մեկ հեռուստացույց և անկողնային պարագաներ:   Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.02-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով այրվում է մոտ 20 տ անասնակեր: