Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս.Սարգսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ՝ Ժանգ Վենկային

Պաշտոնական
9006_b

Սերժ Սարգսյանը  բարձր Է գնահատել Հայաստանի հետ ԱԶԲ-ի համագործակցությունը և դրա շրջանակներում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեությունը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար և պարոն Ժանգ Վենկայի այցը համարել Հայաստանի և ԱԶԲ-ի միջև կայուն գործընկերային փոխհարաբերությունների վկայություն: Ժանգ Վենկայը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր բանկի փոխգործակցության մասին և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկն այժմ աշխատում է առաջիկա հինգ տարիների «Հայաստանի գործընկերության ռազմավարություն» փաստաթղթի վրա և պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն տրամադրելու տեղական կարողությունների և տարածաշրջանային փոխգործակցության զարգացման, ներդրումների և արտահանման խթանման, նորարարական և գիտելիքահենք տնտեսության զարգացման նպատակով: Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, Ժանգ Վենկայն ընդգծել է, որ այն, իր տպավորությամբ, հրաշալի երկիր է՝ զարգացման մեծ ներուժով: Նա նաև բանկի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում կազմակերպելու ներդրումային ֆորում, որը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ և կնպաստի առաջնահերթ ծրագրերի իրագործմանը:   Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ուղղությամբ աշխատանքը, մտքեր փոխանակել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսության զարգացման հնարավորությունների շուրջ: Ժանգ Վենկայը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ այդ պայմանագրին միանալու կապակցությամբ և կարծիք հայտնել, որ այն կարող է Հայաստանի տնտեսության զարգացման համար մեծ հնարավորություններ ստեղծել: Ժանգ Վենկային ընդունել է նաև Հովիկ Աբրահամյանը Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործընթացում: Վարչապետը կարևորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման համատեղ ծրագրերի իրականացումը և շարունակականությունը: ԱԶԲ փոխնախագահն արդյունավետ է գնահատել 2005 թվականից ի վեր ծավալված գործակցությունը՝ նշելով, որ այժմ բանկն աշխատում է առաջիկա հինգ տարվա «Հայաստանի գործընկերության ռազմավարության» վրա: Պարոն Ժանգը ողջունել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և բարձր գնահատել, հատկապես, բիզնես միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը:   Ժանգ