Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինարարությունը շուտով կհասնի Մայր Հայաստանին ու Անմար կրակին (տեսանյութ)

Հասարակություն
dbc6e6c727d23ffccfbd681d511e5042

Երեւանի երբեմնի ամենականաչ «Հաղթանակ » զբոսայգին շուտով կարող է առանց ծառերի մնալ։ Այգում սրճարանների ու ռեստորանների պակաս չկա։ Դեռ ավելին՝ այգում գտնվող հյուրանոցային համալիրն ընդլայնվում է։ Ենթադրվում է, որ շինարարությունը շուտով կհասնի Մայր Հայաստանին ու Անմար կրակին։ Այգու պահպանման խնդրով Եվրասիական ժողովրդական նախաձեռնությունն ու մի քանի այլ հասարակական կազմակերպություններ դիմել են քաղաքապետարանին ու ստացել պատասխան` տարածքը սեփականաշնորհված է, եւ ընկերությունը իրավունք ունի այդ վայրում շինարարություն կատարել։ Այս պատասխանը չի գոհացրել կազմակերպություններին։ Հաղթանակի այգու տարածքը սեփականաշնորհելը նրանք համարում են սրբապղծություն։   Ավելին՝ տեսանյութով