Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների մերկասառույց է

Հասարակություն
ce5322df8340d6f2f1ed7914caa6d896

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն